Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, նոր ժամանակակից չափանիշներին համապատասխան բնակելի համալիր ամբողջովին պատրաստ շահագործման

Ձեր փոքրիկ դրախտը քաղաքից դուրս

Պահեք մկնիկը Ձեր նախընտրած հարկի վրա և սեղմեք

Հատակագծերի դիտում

1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Նախագծի մասին

Հերթական նախագիծ, որը իրականացվում է մեծ ոգևորությամբ և սիրով

Եվս մեկ նախագիծ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում:

Շահագործման կհանձնվի նոր համալիր, որտեղ բնակարանները կլինեն ամբողջովին վերանորոգված, նաև ըստ ցանկության բնակարանները կլինեն տիպային  և անհատական   կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:

Ծրագրի կառավարիչ է հանդիսանում “Իսթեյթ Ինվեսթմենտ Ընդ Դիվելոփմենթ” ՍՊԸ-ն, որը գործում է 1SQ ապրանքանիշի ներքո` հանդիսանում է անշարժ գույքի և ներդրումային ծրագրերի իրականացման և զարգացման  ոլորտում  մասնագիտացված կազմակերպություն:  Ծրագրերին կարող եք ծանոթանալ https://1sq.info  էջում:

Կառուցապտվող համալիրը հանդիսանում է “Սիլենիում Սթար” ՍՊԸ-ի սեփականությունը, որը գտնվում է  ՀՀ, ք.Ծաղկաձոր Անտառային 1 թաղամասում: Կառուցապատվող օբյեկտի հողամասի մակերեսը  կազմում է 4,600 քմ,  բնակելի համալիրը բաղկացած է լինելու  երկու մասնաշենքերից: Համալիրը  գտնվում է  Ծաղկաձորի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ բարձրադիր և անտառապատ գոտում, դեպի Սպորտ Բազա տանող ճանապարհի վրա, հարմար է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային տուրիստական հանգիստ կազմակերպելու համար։

Ծրագիր վաճառքների բացառիկ իրավունքը պատկանում է “ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ” կազմակերպությանը

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ

 

Համալիրի մասնաշենքերից մեկն ունենալու է մինչև 8, իսկ մյուսը մինչև 10 բնակելի հարկեր՝ ընդհանուր 26,160 քմ կառուցապատման մակերեսով, որից իրացման ենթակա է 14,782 քմ։ Նախատեսվում է իրացնել շուրջ 253 վերանորոգված բնակարան՝  30քմ-ից 140քմ մակերեսներով։ Առկա է նաև 1,950քմ մակերեսով հասարակական նշանակության տարածք, որից մոտ 1,650քմ-ը պետք է շահագործվի որպես ռեստորան, սրճարան, սպորտային և հուշանվերների խանութ, սպորտային մարզագույքի վարձակալության կետ և ծառայի այլ ենթակառուցվածնքների համար, իսկ մնացած շուրջ 300 քմ-ը պետք է հանդիսանա որպես հյուրերի դիմավորման սրահ և ընդհանուր օգտագործման տարածք:

Նախատեսվում է 2 ստորգետնյա հարկերում առկա 3,343քմ մակերեսից ստանալ 47 ավտոկայանատեղի  -1 հարկում և 23  ավտոկայանատեղի  -2 հարկում և կայանատեղիներ՝ ձնագնացների, նմանատիպ այլ տեխնիկայի համար:

Ծրագիրն աննախադեպ է համարվում այն պատճառով, որ գնորդներն իրենց բնակարանները կարող են օգտագործել ոչ միայն իրենց անհատական հանգիստը կազմակերպելու համար, այլ նաև կարող են շահավետ պայմաններով ուղղակի կամ անուղղակի հանձնել վարձակալության իրենց համար ցանկալի ժամանակահատվածներով: Նշված գաղափարն իրագործելու համար բնակելի համալիրում նախատեսվում է հետևյալ ծառայությունների կազմակերպումը:

1.Կգործի շենքի կառավարման ծառայություն, որի շրջանակներում նախատեսվում է ապահովել, շենքի և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրության, կանաչապատման, անվտանգության, աղբահանման, վերելակների սպասարկման, լուսավորության, պահակային ծառայության  և այլ ծառայությունների  իրականացում :

2.Կգործի հյուրերի դիմավորման, տեղակայման և սպասարկման ծառայությունը (reception), որի շրջանակներում նախատեսվում է ապահովել հյուրերի դիմավորում, տեղավորում, բնակարանների մաքրության ապահովում, լվացքատան ծառայությունների մատուցում և հյուրանոցներին բնորոշ այլ ծառայությունների մատուցում, այն դեպքերում երբ սեփականատերը կնախընտրի բնակարանը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հանձնել վարձակալության անձամբ կամ այլ օպերատորների միջոցով(booking.com, tripadviser.com,տուրիստական գործակալություններ և այլն) (ըստ ցանկության):

3.Սեփականատերերը կարող են նաև հյուրանոցային կամ այլ օպերատորական ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնել բնակարանները վարձակալության՝ ստանալով կայուն եկամուտ, անկախ օպերատորների կողմից բնակարանների վարձակալության հանձման  հանգամանքից(ըստ ցանկության):

Նոր մոտեցումներ

Մոդեռն ոճ

Հաճելի միջավայր

Հարմարավետ

Կահավորում

Յուրօրինակ

Հագեցած տեխնիկայով

դեպի բնություն

Գեղեցիկ տեսարան

Հեռու քաղաքի աղմուկից

Մեր ծառայությունները

Ինչ ենք մենք անում