ԾԱՂԿԱՁՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԳԵՂԱՏԵՍԻԼ ՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Վայր, որը համարվում է հանգստյան գոտի  ամբողջ տարին:
Գեղեցիկ տեսարան, զով  միջավայր և մաքուր օդ  ամռանը և իհարկե անկրկնելի ձյուն ձմռանը:

Դուք կարող եք հանգստանալ Ծաղկաձորի  Ձեր սեփական բնակարանում տարվա ցանկացած եղանակին:  Ինչպես նաև հանձնել այն վարձակալության և ստանալ եկամուտ:

Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, որն իր հյուրերին ուրախացնում է հրաշալի կլիմայով, մաքուր օդով և գեղեցիկ բնությամբ: Այս ամենի հետ միասին լեռնադահուկային հանգստավայրերը ապահովում են Ծաղկաձորում տարվա տարբեր եղանակներին Ձեր հանգիստն անց կացնելու ամենալավ պայմանները:

Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։

Այստեղի տեսարժան վայրերից է Կեչառիս վանական համալիրը, Օրբելի եղբայրների թանգարանը: Քաղաքում կարելի է գտնել գրեթե բոլոր տեսակի ժամանցի վայրեր, որոնք կդարձնեն հանգիստը Ծաղկաձորում հագեցած և անմոռանալի:

Ըստ ավանդության՝ Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին՝ մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։

Բայց մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք, որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիկները։

Վանքը կոչում են Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։