Վայր, որը համարվում է հանգստյան գոտի ամբողջ տարին:
Գեղեցիկ տեսարան, զով միջավայր և մաքուր օդ ամռանը և իհարկե անկրկնելի ձյուն ձմռանը:
Դուք կարող եք հանգստանալ Ծաղկաձորի Ձեր սեփական բնակարանում տարվա ցանկացած եղանակին: Ինչպես նաև հանձնել այն վարձակալության և ստանալ եկամուտ:
Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է, որն իր հյուրերին ուրախացնում է հրաշալի կլիմայով, մաքուր օդով և գեղեցիկ բնությամբ: Այս ամենի հետ միասին լեռնադահուկային հանգստավայրերը ապահովում են Ծաղկաձորում տարվա տարբեր եղանակներին Ձեր հանգիստն անց կացնելու ամենալավ պայմանները:
Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։
Այստեղի տեսարժան վայրերից է Կեչառիս վանական համալիրը, Օրբելի եղբայրների թանգարանը: Քաղաքում կարելի է գտնել գրեթե բոլոր տեսակի ժամանցի վայրեր, որոնք կդարձնեն հանգիստը Ծաղկաձորում հագեցած և անմոռանալի:
Ըստ ավանդության՝ Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին՝ մի շքեղ ծաղկանոց, որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները։
Բայց մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ։ Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք, որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիկները։
Վանքը կոչում են Կեչառիս, իսկ ձորը՝ Ծաղկաձոր։